Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը պատրաստ է լքել «Լացիոն»

«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կարող է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Sky Italia-ն։

Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիները պատրաստ են բաժանվել 28-ամյա սերբից մոտ 30-35 մլն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Միլինկովիչ-Սավիչը այս մրցաշրջանում «Լացիոյի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: