Ռոմելու Լուկակուն հանուն «Ինտերում» մնալու պատրաստ է զոհողության գնալ

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ցանկանում է հաջորդ մրցաշրջանում մնալ ակումբում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Հարձակվողի վարձակալության պայմանագիրը միլանյան ակումբի հետ ավարտվում է ամռանը, և նա պետք է վերադառնա «Չելսի», սակայն ամձամբ՝ Լուկակուն, դա չի ցանկանում։

Նշվում է, որ ֆուտբոլիստը պատրաստ է կրճատել աշխատավարձը, որն այժմ կազմում է 11 միլիոն եվրո, որպեսզի հաջորդ մրցաշրջանում մնա «Ինտերում»:

Ակումբները Չեմպիոնների Լիգայի եզրափակչից հետո կքննարկեն Լուկակուի վարձակալության հարցը։