«Ռոման» պատրաստ է ամռանը վաճառել թիմի հարձակվողին

«Ռոման» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է թույլ տալ հարձակվող Թեմմի Աբրահամին տեղափոխվել այլ ակումբ։

Ինչպես հաղորդում է Il Messaggero-ն, «Ռոմայի» մարզական տնօրեն Տիագու Պինտուն ֆուտբոլիստի դիմաց ցանկանում է 45 միլիոն եվրո ստանալ։

«Չելսին» Աբրահամի համար ունի 80 մլն եվրո հետգնման տարբերակ, սակայն լոնդոնյան ակումբը չի պատրաստվում օգտագործել այն: Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Ասթոն Վիլան» և «Մանչեսթեր Յունայթեդը»: