ՊՍԺ-ն ցանկանում է իր թիմում պահել հարձակվող Լիոնել Մեսսիին։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆրանսուա Գալարդոն իր Twitter-ում, փարիզցիները պատրաստ են արգենտինացուն նոր պայմանագիր առաջարկել 1 + 1 սխեմայով տարեկան՝ 100 միլիոն եվրո աշխատավարձով։
Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա»: