«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը կարող է լքել իր պաշտոնը, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ 53-ամյա գերմանացին լուրջ ճնշման տակ է մրցաշրջանի առանց գավաթների հնարավոր ավարտի պատճառով։ Մյունխենցիները կարող են չդառնալ Գերմանիայի չեմպիոն, եթե «Բորուսիան» հաղթի եզրափակիչ տուրում։
Չեմպիոնների Լիգայում «Բավարիան» դուրս մնաց քառորդ եզրափակչում՝ ընդհանուր 1։4 հաշվով պարտվելով «Մանչեսթեր Սիթիին»։