«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը չի պատրաստվում լքել թիմը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը չի պատրաստվում հեռանալ թիմից։

«Ես անհամբեր սպասում եմ ևս մեկ լավ հինգ տարի անցկացնելու այստեղ «Մանչեսթեր Սիթիում»: Ես եկել եմ այստեղ գավաթներ նվաճելու և ֆուտբոլ խաղալու համար, այս մրցաշրջանում չեմ արել այնքան, որքան կցանկանայի: Ես հնարավորինս շատ կնախապատրաստվեմ հաջորդ մրցաշրջանին», – Թվիթերում Ֆիլիպսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

27-ամյա անգլիացին «Մանչեսթեր Սիթիին» միացել է «Լիդսից» անցած ամառ, սակայն այս մրցաշրջանում անցկացրած 20 խաղում ընդամենը 503 րոպե է անցկացրել: