ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն 90 մլն եվրո կստանա, եթե մնա փարիզյան ակումբում, հայտնում է RMC Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆրանսիացին գոհ է նախագծի ուղղությունից և չի ծրագրում հեռանալ թիմից։ Միաժամանակ, ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն չի ակտիվացրել 2024/25 մրցաշրջանի համար պայմանագիրը երկարաձգելու տարբերակը, ինչը նրան թույլ կտա ունենալ ազատ գործակալի կարգավիճակ։
Այս մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 38 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: