ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման խոսել է ակումբում իր ապագայի մասին:
«Ես ինձ լավ եմ զգում Փարիզում և շատ հպարտ եմ, որ ներկայացնում եմ ՊՍԺ-ն և այս քաղաքը։ Ես անկեղծորեն հույս ունեմ, որ երկար ժամանակ կմնամ այստեղ և մի էջ կգրեմ ակումբի պատմության մեջ»,- Դոննարումայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա իտալացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ բաց թողնելով 48 գոլ և 14 անառիկ պահել դարպասը։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։