Էդուարդ Մենդին կարող է լքել «Չելսին»

«Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին կարող է հեռանալ ակումբից, հայտնում է 90min-ը:

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը հույս ունի վաճառել իր դարպասապահներից մեկին, գլխավոր թեկնածում 31-ամյա սենեգալցին է։

Մենդին այս մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում «Չելսիի» կազմում՝ բաց թողնելով 17 գոլ և մեկ անգամ անառիկ պահելով դարպասը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: