«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն, հայտնում է Mirror-ը:
Հրատարակության համաձայն՝ «զինագործները» պատրաստ են «Մուրճերի» կիսապաշտպանի համար վճարել 115 միլիոն եվրո։
Անձամբ՝ ֆուտբոլիստը, համաձայն է տեղափոխվել «Արսենալ», կողմերը շարունակում են բանակցությունները։
24-ամյա անգլիացին «Վեսթ Հեմում» հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
Այս մրցաշրջանում Ռայսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 80 մլն եվրո։