«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն խոսել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի այս մրցաշրջանում ունեցած ելույթների մասին։
«Լեոն անթերի է եղել ամբողջ մրցաշրջանի ընթացքում մարզումների ժամանակ, նա քրտնաջան աշխատել է: Նա ֆուտբոլ է, դա ճիշտ է։ Ես դա տեսել եմ մարզումների ժամանակ և մեր հանդիպումներում։ Այս տարի հիանալի վիճակագրություն ունի: Դա արդեն շատ, շատ ավելի լավ է, քան նախորդ մրցաշրջանը: Բայց մարդիկ դեռ շատ ավելին են սպասում նրանից»,- Գալտիերի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա արգենտինացին ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: