«Արսենալը» հրաժարվել է ազատման կետ ներառել թիմի հարձակվող Բուկայո Սակայի նոր պայմանագրում, այս մասին հայտնում է լրագրող Մեթ Հյուզը։
Հայտնի է դարձել նաև, որ նոր պայմանագիրը, որը ստորագրվել է այս շաբաթ, նախատեսված է մինչև 2027 թվականը։
Սական «Արսենալի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում նա անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: