«Բարսելոնան» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Անխել դի Մարիայի ծառայություններով, հայտնում է Relevo-ն:
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը ակնկալում է պայմանագիր կնքել 35-ամյա արգենտինացու հետ, ով, ամենայն հավանականությամբ, այս ամառ կդառնա ազատ գործակալ։
Անձամբ ֆուտբոլիստը, ցանկանում է շարունակել ելույթները Եվրոպայում, հարձակվողի համար լրացուցիչ մոտիվացիա կարող է լինել Արգենտինայի հավաքականի իր խաղընկեր Լիոնել Մեսսիի «Բարսելոնա» հնարավոր վերադարձը, ում հետ նա ընկերական հարաբերություններ ունի։
2022/23 մրցաշրջանում Դի Մարիան «Յուվենտուսի» կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։ 2010 թվականի հուլիսից մինչև 2014 թվականի օգոստոսը Դի Մարիան հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։