Մադրիդի «Ռեալի» երեք հարձակվողներ Կարիմ Բենզեման, Վինիսիուս Ժունիորը և Մարկո Ասենսիոն բաց են թողել թիմի մարզումը, հայտնում է Madrid Xtra-ն:
Բրազիլացի և ֆրանսիացի հարձակվողները վնասվածքի պատճառով չեն կարողացել մասնակցել մարզումային գործընթացին։ Ասենսիոյի մարզումներից բացակայելու պատճառը մնում է անհայտ։
Նշենք, որ «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում երկրորդն է՝ 36 խաղից վաստակած 74 միավորով։