Դատարանը հետաքննություն է սկսել «Վալենսիայի» երեք երկրպագուի նկատմամբ

Վալենսիայի դատարանը հետաքննություն է սկսել երեք անձանց նկատմամբ, ովքեր ռասիստական ​​վիրավորանքներ են հնչեցրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին, ասվում է թագավորության դատական ​​համակարգի մամուլի հաղորդագրության մեջ։ Մադրիդի «Ռեալի» 22-ամյա հարձակվողը ցուցմունք կտա տեսահոլովակով։

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրում արտագնա խաղում պարտվեց «Վալենսիային» (0:1): Հանդիպման ընթացքում Վինիսիուսը բազմիցս ենթարկվել է տանտերերի երկրպագուների ռասիստական ​​վիրավորանքների։

Այդ ամենի պատճառով հանդիպումն ընդհատվեց երկրորդ խաղակեսում։ Խաղից հետո բրազիլացին քննադատել է Լա Լիգային ռասիզմի համար, իսկ Մադրիդի «Ռեալը» բողոք է ներկայացրել դատախազություն՝ կապված իր ֆուտբոլիստի վիրավորանքների հետ։

Մայիսի 23-ին հայտնի դարձավ, որ միջադեպից հետո ձերբակալվել են «Վալենսիայի» երեք երկրպագուներ։