«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դուգլաս Սանտոսը ձերբակալվել է Բրազիլիայում՝ հասարակական վայրում կրակելու համար, հայտնում է Globo Esporte-ն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը գիշերը օդ է կրակել Բրազիլիա քաղաքի ավտոկայանատեղիներից մեկում։ Նշվում է, որ ավելի ուշ ֆուտբոլիստը ատրճանակը թաքցրել է անտառում, իսկ զենքը դեռ չի հայտնաբերվել, սակայն ֆուտբոլիստը խոստովանել է, որ կրակոցների հեղինակն ինքն է։

Ֆուտբոլիստին սպառնում է դատավարություն: 32-ամյա Դուգլասը ներկայումս առանց ակումբ է, նրա վերջին ակումբը եղել է «Բեշիքթաշը» 2022 թվականին: