ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել փարիզյան ակումբի հետ, հայտնում է Marca-ն։ Աղբյուրի համաձայն՝ ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին և ֆուտբոլային խորհրդական Լուիս Կամպոսը ֆուտբոլիստին առաջարկել են մեկ տարվա պայմանագիր՝ աշխատավարձի կրկնակի կրճատմամբ։
Իսպանացին հրաժարվել է նոր պայմանագրից։ Նա սպասում է առաջարկների այլ ակումբներից։ Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Սևիլիան»:
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա ֆուտբոլիստը Լիգա 1-ում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: