«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ռենե Մեուլենշտենը հայտարարել է, որ ակումբը չպետք է պայմանագիր կնքի ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ:
«Ես իմ կասկածներն ունեմ այս հարցում։ Ակնհայտ է, որ Նեյմարը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է։ Նա երբեք չի խաղացել Պրեմիեր Լիգայում։ Իսպանիայում և Ֆրանսիայում խաղալը բոլորովին այլ է:
Բացի այդ, նրա լավագույն դիրքը ձախ եզրում է, և Ռեշֆորդն այնտեղ խաղում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ»,- Մելենսթենի խոսքերն է մեջբերում TalkSport-ը։