Մադրիդի «Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

Մադրիդի «Ռեալի» պահեստային դարպասապահ Անդրեյ Լունինը չի գոհացնում  ակումբի ղեկավարությանը։ Ըստ ինսայդեր Խորխե Պիկոնի՝ «Արքայական ակումբը» հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ազատվել ուկրաինացուց։

Հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Լունինին փոխարինելու համար միանգամից մի քանի դարպասապահների թեկնածություն։

Խոսքը՝ «Ժիրոնայի» դարպասապահ Պաուլո Գասանիգայի, «Բրայթոնից»՝ Ռոբերտ Սանչեսի, «Սևիլիայից՝» Յասին Բունուի և «Խետաֆեից»՝ Դավիդ Սորիայի մասին է: