«Ռեալ» – «Բարսելոնա» խաղերն այլևս չեն կարող անվանվել Էլ-Կլասիկո

Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան» այլևս չեն կարողանա օգտագործել Էլ-Կլասիկո անվանումը՝ նկատի ունենալով թիմերի միջև կայանալիք խաղերը, հայտնում է Relevo-ն:

Աղբյուրի համաձայն՝ Իսպանիայի արտոնագրային և ապրանքային նշանների գրասենյակը մերժել է Մադրիդի «Ռեալի» բողոքարկումն արտահայտության օգտագործման դեմ։

Դա արվել է խուսափելու ռիսկերից, որոնք կապված են այն բանի հետ, որ նույն ապրանքանիշն օգտագործում է Լա Լիգան։

Նշենք, որ երկու ակումբներն էլ մեկ ամիս ժամանակ ունեն այս որոշումը վիճարկելու համար: