ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկանում է իր թիմում պահել հարձակվող Լիոնել Մեսսիին, այս մասին սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Ֆրանսուա Գալյարդոն։
Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները պատրաստ են արգենտինացուն նոր պայմանագիր առաջարկել 1 + 1 սխեմայով՝ տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձով։
Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին կարիերան շարունակելու ամենահավանական տարբերակներն են «Բարսելոնան» և «Ալ-Հիլալը»:
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա արգենտինացին ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: