«Սպորտինգի» կիսապաշտպան Մանուել Ուգարտեն կարող է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ուրուգվայցու համար ՊՍԺ–ի դեմ պայքարին միացել է «Չելսին»։ Հաղորդվում էր, որ փարիզեցիները պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել 60 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: