«Միլանը» առաջարկ է արել «Մեցի» վրացի հարձակվող Ժորժ Միկաուտաձեին, հայտնում է Footmercato-ն:
Աղբյուրի համաձայն՝ «Միլանը» առաջընթաց է գրանցել հարձակվողի տրանսֆերի շուրջ բանակցություններում՝ 10 միլիոն եվրոյի առաջարկ անելով։
Հաղորդվում է, որ իտալական ակումբի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին արդեն մի քանի անգամ շփվել է վրացի հարձակվողի հետ։
Այս մրցաշրջանում 22-ամյա Միկաուտաձեն «Մեցի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։