Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն պատմել է, թե որ ակումբներն են, իր կարծիքով, լավագույնն աշխարհում։
«Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» աշխարհի երկու լավագույն ակումբներն են։ Նրանք ունեն համաշխարհային հեղինակություն և շատ երկրպագուներ:
Ինձ բախտ է վիճակվել խաղալ աշխարհի երկու լավագույն ակումբներում»,- ասել է Ֆիգուն:
Պորտուգալացին «Բարսելոնայում» խաղացել է 1995-ից 2000 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Ռեալ» և այնտեղ խաղացել 2000-2005 թվականներին։