Լիոնել Մեսսին հանդիպել է Սերխիո Բուսկետսի և Ժորդի Ալբայի հետ

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Փարիզում հանդիպել է իր նախկին թիմակիցներ Սերխիո Բուսկետսի և Ժորդի Ալբայի հետ։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, հանդիպումը կայացել է անցած շաբաթվա վերջին, երբ կատալոնացիները հանգստյան օր են ունեցել Լա Լիգայի տիտղոսը նվաճելուց հետո։

Հանդիպման ժամանակ իսպանացի ֆուտբոլիստները Մեսսիի հետ խոսել են «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին։ Արգենտինացին ընկերներին ասել է, որ մինչ այժմ ոչ մի առաջարկ չի ստացել կատալոնական ակումբից։

Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը