«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի երեկվա խաղում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը (1:4).
«Առաջին խաղակեսում մենք ավելի լավ էինք գործում՝ տիրելով գնդակին, հնարավորություններ ստեղծելով:
Առնվազն պետք է հավասար հաշիվ գրանցվեր, իսկ երկրորդ խաղակեսը, հավանաբար, ցույց է տալիս է, թե որտեղ է գտնվում «Չելսին»:
Այս մրցաշրջանում մեր գոլերի քանակը ցույց է տալիս, որ խնդիրն այն է, որ մենք բավականաչափ գոլեր չենք խփում:
Մենք պետք է ավելի լավը լինենք։ Կան որոշ տեխնիկական ասպեկտներ, որոնց վրա պետք է ամեն օր աշխատել:
Մենք հիասթափված ենք»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է BBC-ն: