Էրիկ տեն Հագը հաստատել է, որ Անտոնիի վնասվածքը լուրջ է

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնին վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի՝ «Չելսիի» (4:1) դեմ խաղում, հայտնում է BBC-ն։ Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի մոտ կրկնվել է կոճի վնասվածքը, ինչի պատճառով նա բաց է թողել «Այաքսի» նախորդ մրցաշրջանի վերջնամասը:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգը հաստատել է, որ Անտոնին լուրջ վնասվածք է ստացել։ Թե որքան ժամանակ է կպահանջվի նրա վերականգնման համար, դեռևս հայտնի չէ:

2022/23 մրցաշրջանում 23-ամյա Անտոնին անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։