Հինգշաբթի օրը՝ մայիսի 25-ին, կայացավ Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրից հետաձգված հանդիպումը, որում «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախիչ հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ։ Հանդիպումն անցկացվեց «Օլդ Թրաֆորդում» և ավարտվեց 4։1 հաշվով՝ հօգուտ «Մանչեսթեր Յունայթեդի»։
Տան տերեր կազմում գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Կազեմիրոն։ Այս գնդակը բրազիլացու համար յոթերորդն էր այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում:
Այսպիսով՝ նա կրկնեց սեփական արդյունավետության ցուցանիշը:
Նախկինում Կազեմիրոն նման արդյունք գրանցել էր 2017/2018 և 2020/2021 մրցաշրջաններում՜ Մադրիդի «Ռեալի» կազմում խաղալիս: