«Արսենալի» ֆուտբոլիստը պատրաստ է լքել թիմը

«Արսենալի» կիսապաշտպան Էմիլ Սմիթ-Ռոուն պատրաստվում է հեռանալ ակումբից, հայտնում է The Mirror-ը:

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները կարող են վաճառել Անգլիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստին, եթե ակումբին միանա «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը:

Սմիթ-Ռոուն այս մրցաշրջանում կատարել է 14 գոլային փոխանցում: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 38 միլիոն եվրո։