ՊՍԺ-ն նոր գլխավոր մարզիչ է փնտրում, և մամուլում պարբերաբար հայտնվում են տարբեր թեկնածուների անուններ։
Նրանց թվում է Խաբի Ալոնսոն, ով այժմ հաջողությամբ աշխատում է Լևերկուզենի «Բայերում»։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, փարիզցիներն արդեն կապ են հաստատել Ալոնսոյի հետ, սակայն կան մի քանի էական խնդիրներ։
Դրնցից մեկն այն է, որ երիտասարդ իսպանացին կցանկանար փոխարինել Կառլո Անչելոտիին, երբ նա հեռանա Մադրիդի «Ռեալից»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է 2023/2024 մրցաշրջանի թիմ հրավիրել Խաբի Ալոնսոյին։