«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը մեկնել է Գերմանիա

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին նկատել են Գերմանիայում:

Bild-ի փոխանցմամբ՝ մայիսի 24-ի առավոտյան հարձակվողին տեսել են Բեռլինի փողոցներում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» ակտիվորեն հետաքրքրված է Օսիմհենի ծառայություններով։

Աղբյուրը, սակայն, պնդում է, որ ներկայումս «Բավարիայի» և «Նապոլիի» միջև բանակցություններ չեն ընթանում ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։

24-ամյա Օսիմահենն այս մրցաշրջանում «Նապոլիի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 28 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: