«Սևիլիայի» երկրպագուները մտադիր են բոյկոտել «Ռեալի» դեմ առաջիկա հանդիպումը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը «Վալենսիայի» դեմ վերջին խաղի ժամանակ՝ ենթարկվելով ռասիզմի բռունցքով հարվածել է մրցակցի դեմքին և դրա համար ստացել կարմիր քարտ։

Հեռացումը չեղարկվել է, ինչը բուռն քննարկումների տեղիք է տվել: Այսպես, օրինակ, «Բարսելոնայի» մարզիչ Չավին անհանդուրժողականություն է հայտնել ռասիզմի նկատմամբ, սակայն հասկացրել է, որ ռասիզմը չի արդարացնում Վինիսիուսի ագրեսիվ պահվածքը, իսկ կարմիր քարտի չեղարկումը տարօրինակ որոշում է։

Միևնույն ժամանակ, «Սևիլիայի» երկրպագուները մտադիր են բոյկոտել «Ռեալի» դեմ առաջիկա հանդիպումը։

Այսպիսով, նրանք ցանկանում են բողոքել Վինիսիուսի հեռացումը չեղարկելու որոշման դեմ, հայտնում է Vamos Mi Sevilla-ն:

«Սևիլիա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 27-ին։