ՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկում թիմի պաշտպանին

ՊՍԺ-ն պաշտպան Սերխիո Ռամոսին առաջարկել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:

37-ամյա իսպանացու պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին։ Ըստ Marca-ի՝ ՊՍԺ-ն Ռամոսին առաջարկել է երկարաձգել համագործակցությունը մեկ մրցաշրջանով, սակայն ֆիքսված աշխատավարձի կրկնակի կրճատմամբ։ Միաժամանակ Ռամոսը հնարավորություն կունենա ստանալ նույն գումարը, որը ստանում է այս մրցաշրջանում տարբեր բոնուսների միջոցով։ Լրացուցիչ բոնուսներ են առաջարկվում որոշակի թվով խաղերի, վիճակագրության և թիմային հաջողության համար