Լոնդոնի «Արսենալն» ու «Թոթենհեմը» ընդհանուր տրանսֆերային թիրախ ունեն

Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Էդմոն Տապսոբան հետաքրքրում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի երկու գրանդների:

«Դեղագործների» վերջին հանդիպումներին ներկա են եղել Լոնդոնի «Արսենալի» և «Թոթենհեմի» սկաուտները, որպեսզի ծանոթանան 24-ամյա ֆուտբոլիստի կարողություններին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հաղորդվում է, որ կենտրոնական պաշտպանի համար պայքարում դեռևս ֆավորիտներ չկան. շատ ակումբներ աչք են դրել նրա վրա, բայց բանը դեռ չի եկել բանակցությունների։

Էդմոնդ Տապսոբան այս մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։