«Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն հաստատել է, որ շուտով կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։
«Գաղտնիք չէ, որ ես երջանիկ եմ «Ինտերում», այստեղ ամեն ինչ լավ էր առաջին իսկ օրվանից: Ես ինձ կենդանի եմ զգում, երբ տեսնում եմ, թե ինչպես են երկրպագուները մեզ աջակցում։ Եթե խոսենք պայմանագրի մասին, մենք արդեն պայմանավորվել ենք ամեն ինչի շուրջ և շատ մոտ ենք պաշտոնական եզրակացությանը, ես ուրախ կլինեմ շարունակել երազանքներս իրականացնել այս ակումբում»,- Չալհանօղլուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Չալհանօղլուն «Ինտերում» է հանդես գալիս 2021 թվականի հուլիսից, 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը թիմի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։