Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Դաիչի Կամադայի տեղափոխությունը «Միլան» կասկածի տակ է, հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ գործարքը գրեթե համաձայնեցված է, սակայն իտալական ակումբը դեռ վերջնական որոշում չի կայացրել, քանի որ «Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը մնում է նախընտրելի տարբերակը ռոսոներիների համար, որոնց տրանսֆերային բանակցությունները նույնպես շարունակվում են։
2022/23 մրցաշրջանում Կամադան «Այնտրախտի» կազմում անցկացրած 45 խաղում խփել է 16 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։ 26-ամյա ճապոնացին մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա գերմանական ակումբից։