Կառլո Անչելոտտի. «Վերջին օրերին ստացած ողջ աջակցությունն օգուտ է տվել նրան»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է թիմի հարձակվող Վինիսիուսի վիճակի մասին, ով Լա Լիգայի «Վալենսիայի» դեմ խաղում երկրպագուների կողմից ռասիստական ​​վիրավորանքների էր ենթարկվել։

«Վինիսուսը հոգեբանորեն լավ է, վերջին օրերին ստացած ողջ աջակցությունն օգուտ է տվել նրան։ Եթե ​​ծնկի մեջ այս անհարմարությունը չունենար, կխաղար։ Վերջին մի քանի օրերին շատ բան է տեղի ունեցել, և ես կարծում եմ, որ հասարակությունը, և ոչ միայն սպորտային աշխարհը, շատ կարևոր բան է հասկացել։

Սա քայլ առաջ է։ Հուսով եմ, որ այս խնդիրը արագ կլուծվի: Բոլորը հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է կատարվում», – մարզչի խոսքերը մեջբերում է Marca-ն։