Ադրիեն Ռաբյոն չի տեղափոխվի «Բավարիա»

«Բավարիան» չի ցանկանում գնել «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոին, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա ֆրանսիացին կարող է տեղափոխվել «Բավարիա» ամռանը, երբ ավարտվի նրա պայմանագիրը «Յուվենտուսի» հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռաբիոյի թեկնածությունը քննարկվել է «Բավարիայում», բայց ոչ շատ ակտիվ։ Մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսապաշտպանի հետ խնդիրներ է ունեցել ՊՍԺում միասին աշխատելու ընթացքում:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո: