Ադրիեն Ռաբյոն կարող է անվճար տեղափոխվել Անգլիա

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կարող է տեղափոխվել Անգլիա։ Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ինչպես հայտնում է իր սոցցանցերում ինսայդեր Նիկոլո Շիրան, «կարմիր սատանաների» ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Ադրիենի մոր հետ, ով նրա գործակալն է։

Եթե ​​մանկունիանցիները համաձայնության գան գործակալի հետ, ապա նրանք անվճար ձեռք կբերեն ֆուտբոլիստին։ Ֆրանսիացու պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։

Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։