Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն դեռ բանակցություններ չի վարում իր ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի կարծիքով՝ մեծ է հավանականությունը, որ ֆրանսիացին ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա թիմից։
Աղբյուրը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել Ռաբիոյի նկատմամբ։
Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է ֆրանսիացուն տեսնել իր թիմում, սակայն կողմերի միջև դեռ ոչինչ համաձայնեցված չէ։
ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստն այս մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։