«Արսենալը» պլանավորում է սկսել թիմի վերակառուցումը մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է Football London-ը:
Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» պատրաստ են բաժանվել թիմի 14 ֆուտբոլիստներից՝ լայնածավալ տրանսֆերային արշավ իրականացնելու համար։
Թիմից կարող են հեռանալ Գրանիտ Ջական, Թոմաս Պարթեյն, Ռոբ Հոլդինգը, Էմիլ Սմիթ-Ռոուն, Նիկոլաս Պեպեն, Էյնսլի Մեյթլենդ-Նայլսը, Կիրան Թիրնին, Ռիս Նելսոնը, Չարլի Պատինոն, Ֆոլարին Բալոգունը, Պաբլո Մարին, Ալբերտ Սամբի Լոկոնգան, Նունո Տավարեսը և Սեդրիկ Սոարեսը։
«Արսենալը» 37 տուրից հետո 81 միավորով երկրորդն է Պրեմիեր Լիգայում։