Ռոբերտո Ֆիրմինոն 200 նվեր է պատրաստել «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին և անձնակազմին

«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն նվերներ է պատրաստել թիմից իր հեռանալու կապակցությամբ, հայտնում է Ֆլորիան Պլետենբերգը։

31-ամյա բրազիլացու պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Ֆիրմինոյի հեռանալու պատվին նա պատրաստել է 200 տուփ նվեր, որոնք նվիրել է թիմակիցներին, ընկերներին, հարազատներին և «Լիվերպուլի» անձնակազմի անդամներին։

Յուրաքանչյուր տուփի ներսում դրված էր հատուկ շապիկ՝ նրա ինքնագրով և օծանելիքով։

Ֆիրմինոն մերսիսայդցիների կազմում հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։