«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը կարող է տեղափոխվել ՊՍԺ

«Բավարիայի» հարձակվող Ջամալ Մուսիալան կարող է տեղափոխվել ՊՍԺ, հայտնում է Todofichajes-ը:

Աղբյուրի համաձայն՝ փարիզեցիների ղեկավարությունը հեռանկար է տեսնում ֆուտբոլիստի մեջ և պոտենցիալ կապ թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ։

20-ամյա գերմանացին «Բավարիայում» հանդես է գալիս 2020 թվականի ամառվանից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը:

Այս մրցաշրջանում նա անցկացրել է 46 հանդիպում, դարձել 15 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 110 միլիոն եվրո։