«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնով, հայտնում է The Guardian-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկունիացիները տեղյակ են, որ բանակցությունները «Թոթենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ բարդ են լինելու, բայց դեռ պատրաստ են մրցակցել հարձակվողի համար, քանի որ կարծում են, որ Քեյնը «Մանչեսթեր Յունայթեդը» կդարձնի Պրեմիեր Լիգայի տիտղոսի հավակնորդ։
Այս մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո: Քեյնի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։