«Նապոլիի» վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան աջակցել է իր հայրենակից և «Վալենսիայի» դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլիին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ բախումից հետո։
Խաղից հետո շատերը վրացի դարպասապահին մեղադրեցին ռասիզմի մեջ։
«Ես ու այդ տղան մանկուց միասին ենք, միասին ապրել ենք ակադեմիայում, միասին արել ենք մեր առաջին քայլերը ֆուտբոլում։ Քչերը գիտեն, որ նա միշտ կպաշտպանի ու կօգնի իր ընկերներին ու թիմակիցներին, երբ նրանք դրա կարիքը ունենան: Գիորգին լավ մարդ է և լավ դարպասապահ։ Նա պարզապես պաշտպանեց իր թիմակցին: Ֆուտբոլում ռասիզմի համար տեղ չկա. Վինիսիուս, մենք քեզ հետ ենք ռասիզմի դեմ այս պայքարում»,- գրել է Կվարացխելիան իր սոցիալական ցանցերում։