«Արսենալը» նոր տրանսֆերային թիրախ ունի

«Արսենալը» ուղիներ է փնտրում ամառային տրանսֆերային պատուհանի համար կազմն ուժեղացնելու համար:

Թիմին նորեկներ են պետք, քանի որ հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Չեմպիոնների Լիգայում։

Ինչպես հայտնում է La Repubblica-ն, «Տորինոյի» ֆուտբոլիստ Անտոնիո Սանաբրիան հայտնվել է «Արսենալի» ռադարում:

Իտալիայի ընթացիկ առաջնության 31 խաղում Սանաբրիան խփել է 12 գոլ, ինչն առաջացրել է այլ ակումբների հետաքրքրությունը։

Հարկ է նշել, որ հեղինակավոր transfermarkt պորտալի փորձագետները Անտոնիո Սանաբրիային գնահատում են 7 միլիոն եվրո։