«Լայպցիգի» կիսապաշտպաններ Դանի Օլմոն և Դոմինիկ Սոբոսլայը հայտնվել են «Արսենալի» ուշադրության կենտրոնում, հայտնում է 90min-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Արսենալի» սկաուտը ներկա է գտնվել Բունդեսլիգայի 33-րդ տուրի՝ «Բավարիայի» դեմ հանդիպմանը (3:1)՝ հետևելու ֆուտբոլիստների խաղին։
Այս մրցաշրջանում Օլմոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Սոբոսլայը 44 խաղում խփել է 9 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում: