Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիտմար Համանը բարձր է գնահատել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի աշխատանքը։
«Ես միշտ ասել եմ, որ Գվարդիոլան երբեք չի արել այնպիսի բան, որը չեն արել մյուս մարզիչները։ Լուիս Էնրիկեն և Ֆրանկ Ռայկարդը նույնպես հաղթել են Չեմպիոնների Լիգան «Բարսելոնայում» իրենց առաջին մրցաշրջաններում:
Նա գլխավորել է «Բավարիայի» և «Բարսելոնայի» լավագույն թիմը՝ աշխարհի լավագույն 20 ֆուտբոլիստներից 10-11-ը խաղացել է իր թիմերում:
Եթե նայեք, թե ինչի են հասել այլ մասնագետներ այլ ակումբներում, որոնք չունեին այն հնարավորությունները, որոնք նա ուներ «Բարսելոնայում», «Սիթիում» և Մյունխենում, ապա ես մյուս մարզիչներին ավելի բարձր կգնահատեմ, քան նրան»,- Համանի խոսքերն է մեջբերում Goal-ը: