Սամիր Հանդանովիչ. «Այժմ ես ոչինչ չգիտեմ իմ ապագայի մասին»

«Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը կիսվել է ակումբի հաջողությունների և սեփական հեռանկարների մասին իր մտքերով։

Այս մրցաշրջանում 38-ամյա դարպասապահը հազվադեպ է խաղադաշտ դուրս գալիս: Սլովենացու պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտից հետո:

«Այժմ ես ոչինչ չգիտեմ իմ ապագայի մասին. Ինչպես «Ինտերի» բոլոր ֆուտբոլիստները, ես նույնպես հույս ունեմ հաղթել և կկենտրոնանամ առաջիկա հանդիպումների վրա:

Դեռ վաղ է գնահատել մրցաշրջանը. մենք եզրակացություններ կանենք, երբ անցկացնենք վճռորոշ հանդիպումները»,- ասել է «ներաձուրիների» վետերանը: