«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է ֆուտբոլում հանդիպող ռասիստական դրսևորումների մասին.
«Ո՞վ է մեզ պաշտպանելու. Սա առաջին անգամը չէ և վերջինը չի լինի։ Մենք չպետք է թույլ տանք, որ դա կրկնվի:
Բանան, կենդանիների ձայներ, վանկարկումներ մեր դեմ. Սա հոգեկան հիվանդություն է, և ես կարծում եմ, որ բոլորս կարող ենք համաձայնել, որ ոչ գովազդը, ոչ էլ կարգախոսները չեն փոխի այս մարդկանց: Եթե ես այս տարի ինչ-որ բան եմ սովորել, դա այն է, որ եթե ինչ-որ մեկը սև սիրտ ունի, ոչինչ և ոչ ոք չի կարող դա փոխել»,- ասել է Պոգբան: